Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ:
Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:
