ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը Սերգեյ Ղահրամանյանն իր Ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Վարդանանց – Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք(PTZ):
Էս հատվածում դեռ անցած տարվանից պետք ա տեղադրվել տեսախցիկ, բայց լավ է ուշ քան ավելի ուշ։
Ընդ որում վերջին ամիսներին համացանցում բազմաթիվ նկարներ ու վիդեոներ էին տեղադրվում այս հատվածից կարգազանց վարորդների մասնակցությամբ (հետիոտնային անցման վրա կայանողներ, երկրորդ շարք կայանողներ և այլն) ու շատ ճիշտ որոշում են կայացրել այստեղ տեսախցիկ տեղադրելով։
Բայց մյուս կողմից էլ այս ամենի մասին մենք հիմա հայտնում ենք, որ անակնկալի չգաք և այդ վայրում ավելի ուշադիր վարեք մեքենան։
Ընդ որում Վարդանանցի դիմացի թեք են կայանում մեքենաները, այնտեղի համար դեռ պետք ա հստակեցվի թույլատրվում ա թե ոչ թեք կայանել այդ մի փոքր հատվածում ներս ընկած վայրում ոչ զուգահեռ»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2255356661189868&set=a.1580506075341600&type=3&theater