Բարեկարգվում է Վարդենիս համայնքը

Հրապարակող՝

972058

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում տեղական բյուջեի միջոցների հաշվին Խաղաղության հրապարակում տեղադրվել են ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող ութ լուսասյուն, բարեկարգման աշխատանքներ են ընթանում «Սուրբ Վարդան» սրբավայրում։

Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի խոսքով՝ նախատեսված է նաև նոր տաղավարների կառուցում, «Վարդան Մամիկոնյան» սրբավայրը բնության և պատմության բացառիկ հուշարձան է, որը շուտով ստանալու է ամենաբարեկարգ տեսքը, դառնալու է զբոսաշրջային ու ժամանցային ամենամարդաշատ վայրերից մեկը Վարդենիսի տարածաշրջանում։

Ամենաթարմ