fbpx
Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Մ2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ