Անգլիական «Լեսթերի» առաջատար ֆուտբոլիստներից՝ հարձակվող Ջեյմի Վարդին իր 300-րդ հանդիպումն է անցկացրել Անգլիայի առաջնություններում։
Այս ցուցանիշը նա գրանցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի հանդիպմանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ (0-2):
Նշենք, որ Վարդին «Լեսթեր» է տեղափոխվել 2012 թվականին, երբ ակումը դեռ հանդես էր գալիս Չեմպիոնշիփում։ Այդ ժամանակ անգլիացի հարձակվողը «Լեսթերի» համար դարձել է պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ 1 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ։
Վարդին անցկացրած 300 խաղերում հեղինակել է 135 գնդակ։

