Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ Արցախը բազմաթիվ տվյալներ ունի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցության համար վարձկանների ներգրավման վերաբերյալ:
Նախարարի խոսքով` կան տեղեկատվություն և զեկույցներ տարբեր աղբյուրներից, օպերատիվ եւ հետախուզական տեղեկատվություն: «Կարծում եմ, որ մենք պետք է հավաքենք տեղեկությունները եւ ներկայացնենք այն ատյաններին, որոնք հետաքրքրված են դրանում»,- ասաց նախարարը:
Սակայն Մասիս Մայիլյանը հիշեցրեց, որ թեև թեման քաղաքական առումով հետաքրքիր է, բայց գործնականում դա ամենևին էլ նորություն չէ. 1992-94 թվականների պատերազմում էլ Ադրբեջանը վարձկաններ ուներ Աֆղանստանից եւ այլ տեղերից, և, այնուամենայնիվ, այն ոչնչի չհասավ: «Դա մեզ չի վախեցնում»,- եզրափակել է Մայիլյանը:
