fbpx
Կառավարություն

Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում

Հուլիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հյատնում է, որ վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։

«Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:

Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

«Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել Վայոց ձորի մարզի՝ Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերում: Նույն թեմայով սեմինար պարապմունք և քննարկում է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Ծափաթաղ համայնքներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ