Սպորտ
20:30 22/05/2020

FIBA-ն հայտնել է օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ժամկետները

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հայտնել է, թե երբ են անցկացվելու օլիմպիական որակավորման վարկանիշային մրցաշարերը։

Նշվում է, որ տղամարդկանց օլիմպիական որակավորման մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականի հունիսի 29-ից հուլիսի 4-ը։

Դրանք անցնելու են Կանադայում, Խորվաթիայում, Լիտվայում և Սերբիայում։

Հաղթողները իրավունք կստանան մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ