fbpx
Կառավարություն

Կառավարությունը 7.4 մլն դոլարի վարկային պայմանագիր է վավերացրել

ՀՀ կառավարությունը վավերացրեց «ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը»:

Կառավարության համապատասխան որոշման մեջ նշված է.

«Վավերացնել 2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ մարզային առողջապահական համակարգի արդիականացման, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարելավման, Վարկային ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է 7․4 մլն ԱՄՆ դոլար հավելյալ գումար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ