fbpx
Հասարակություն

Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան․ արտակարգ դեպք Երևանում

Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը: Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ