fbpx
Իրավական

Վարորդը կտուգանվի 0,5 միավորով, եթե ծխի ընթացքի ժամանակ

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Դրանով նախատեսվում է, որ մեքենան վարելու ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կկիրառվի 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր։

Նշենք, որ նախագիծն ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների համակցությամբ։

Նախագծում ամրագրված է, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պարագայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ