fbpx
Հասարակություն

Տոյոտան մխրճվել է սյան մեջ․ վարորդը մահացել է

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ մայիսի 6-ին, ժամը 06։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և վնասել հարակից պահեստամասերի խանութի ապակին (մոտ 6 քմ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ