fbpx
Մշակույթ

«Վարպետը և Մարգարիտա»-ն դարձյալ մեծ էկրանին կլինի

Միխայել Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտա»-ն դարձյալ էկրան կբարձրանա ավելի քան 10 տարի անց:

Այս անգամ հայտնի վեպի էկրանավորման իր տարբերակն է ներկայցնելու Նիկոլայ Լեբեդովը, որը «Անձնակազմ» և «Լեգենդ № 17» հաջողակ ֆիլմերի հեղինակն է:

Նոր ֆիլմում հանդես կգան ոչ միայն ռուս դերասանները, այլ նաև ներկայացուցիչներ արևմտյան կինոարտադրությունից: Քասթինգը դեռևս ավարտված չէ, այդ իսկ պատճառով դերասանական կազմը գաղտնի է պահվում:

Ֆիլմը խոստանում է դառնալ ռուսական կինոարտադրության պատմության մեջ ամենաթանկերից մեկը. բյուջեն կկազմի 800 միլիոն ռուբլի:

Պրեմիերան տեղի կունենա 2020-ի գարնանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ