fbpx
Աշխարհ

Վարշավյան ապստամբությունը ընդդեմ նացիստների

Նկարում պատկերված են Կրայովի բանակի զինվորները՝ Վարշավյան ապստամբության ժամանակ:

75 տարի առաջ 1944թ. օգոստոսի 1-ին Վարշավայում սկսվեց Երկրորդ աշխարհամարտում լեհ ժողովրդի ամենահերոսական էջերից մեկը՝ Վարշավյան ապստամբությունը ընդդեմ նացիստների: Այն տևեց մոտ երկու ամիս: Տասնյակ հազարավոր լեհեր անկախ սեռից և տարիքից ընդգրկվելով ընդհատակյա պարտիզանական խմբերին՝ կռվում էին Վարշավայի ազատագրման համար:

Չնայած պարտությանը այն լրջորեն վնասեց գերմանական դիրքերին երկրում և զգալիորեն բարձրացրեց լեհերի մարտունակ ոգին: Յուրաքանչյուր տարի օգոստոսի 1-ին Վարշավայում ժամը 17:00-ին (ապստամբության սկսվելու ժամը) յուրահատուկ ազդանշան է միանում և քաղաքային կյանքը կանգ է առնում: Մարդիկ դուրս են գալիս շենքերից և մեքենաներից՝ կանգնում փողոցում, ոստիկանները և զինվորականները պատիվ են տալիս և բոլորով միասին հարգում են Վարշավայի ապստամբության զոհերի հիշատակը:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2418727431509850

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ