fbpx
Կառավարություն

Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան

Առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա, առավել ևս այն բանից հետո, երբ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը. սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։ Անհրաժեշտ է ֆիքսել սահմանազատման հիմքն ու ձեռնամուխ լինել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին»,- ասաց նա։

Երկրի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակմանը՝ ընդգծելով՝ Հայաստանը պատրաստ է դրան երկրների ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքների հիման վրա։

«Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Ադրբեջանի կողմից սադրիչ բառապաշարից, հույս ունեմ, միջազգային գործընկերները կխուսափեն»,- կարևորեց վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ