fbpx
Աշխարհ
03:30 29/06/2019

Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ բանակցություններ վարել

Փհենյանը դուրս եկավ Քեսոնի կապի գրասենյակի միջկորեական նախագծից

Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ կառուցողական բանակցություններ վարել, որպեսզի «միաժամանակ և զուգահեռ» առաջընթացի հասնի համաձայնագրի հարցում, որին երկու երկրները հասել էին անցյալ տարի: Այս մասին ԱՄՆ Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ դեսպանորդ Սթիվեն Բեգունը հայտարարել է Սեուլում իր հարավկորեացի գործընկեր Լի Դոունի հետ հանդիպման ժամանակ:

Լի Դոունը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը կժամանի Սեուլ, ու մենք կկարողանանք միասին աշխատել ու պատրաստվել, որպեսզի մեր առաջնորդներին օգնենք ապահովել գագաթնաժողովի հաջողությունը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում մենք ականատես ենք եղել մեծ թվով դիվանագիտական փոխգործակցությունների և Կորեական թերակղզում ու նրա շուրջ միջոցառումների, ու կարող ենք քննարկել դրանք ապամիջուկայնացման և Կորեական թերակղզում խաղաղության գործում էական առաջընթացի վերափոխելու ճանապարհներն ու եղանակները:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ