fbpx
Աշխարհ

20:30 12/6/2019

Վաշինգտոնը պարզաբանում է Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենք վաճառելու պատճառը

ԱՄՆ-ն մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային զենք վաճառել: Վաշինգտոնը մտահոգվում է, որ հակառակ դեպքում այս երկրները կսկսեն զենք գնել Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը։

«Մենք և՛ Սաուդյան Արաբիային, և՛ ԱՄԷ-ին սպառազինություն ենք վաճառում, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել: Այս ամենի էությունն այն է, որ արտակարգ իրավիճակներում արձագանքեն լուրջ սպառնալիքներին, երկրորդ՝ եթե նրանք չգնեն ԱՄՆ-ից, իսկ մենք նրանց հուսալի գործընկերն ենք, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ կգնեն կա՛մ Չինաստանից, կա՛մ Ռուսաստանից»,- լրագրողներին ասել է Շանահանը:

Վերեվ