fbpx
Արցախ

Վատ եղանակի հետևանքով չեղարկվել են որոնողական աշխատանքները․ ԱԻՊԾ

Այսօր Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նախատեսում էր որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի հարավային թևում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սակայն որոնողական աշխատանքները չեղարկվել են, քանի որ մառախուղ է ու անբավարար տեսանելիություն։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

«Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը», – ասված է գրառումում:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ