«Ատլետիկո» Մադրիդի ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ու «Բարսելոնայի» ղեկավարության հարաբերությունների մասին, երբ նա դեռ կատալոնական ակումբում էր հանդես գալիս։
«Առաջին հերթին ինձ վատ է վերաբերվել ակումբի նախագահը:
Նա կարող էր ինձ զանգահարել ու ասել, որ ես այլևս թիմին պետք չեմ, բայց նա դա անում էր այլ եղանակներով:
Հետո մարզչի միջոցով ինձ փոխանցեցին այդ իրողությունը, բայց ակնհայտ էր, որ դա մարզչական որոշում չէր: Դա որոշել էին ավելի բարձր մակարդակում», – ասել է Սուարեսը: