fbpx
Աշխարհ

Վատիկանը ամենահարմար վայրն է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Վատիկանը ամենահարմար վայրն է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար:

«Մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր ինքնապաշտպանվում են: Բանակցությունների համար մեզ անհրաժեշտ է ուժերի հավասարակշռություն: Կարծում եմ, որ Սուրբ Աթոռը լավագույնս հարմար է բանակցությունների համար, Իտալիան աջակցում է դրան»,- ասել է նա:

Դեկտեմբերին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցությունների հանդիպման վայր դառնալ։ Միաժամանակ նա կարծիք էր հայտնել, որ երկխոսությունը պետք է սկսել առանց նախապայմանների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ