Եռամսյա ընդմիջումից հետո Վատիկանում հունիսի 1-ից կբացվեն թանգարանները:
Թանգարանները բացելուն զուգահեռ կձեռնարկվեն կորոնավիրուսից պաշտպանման համապատասխան միջոցառումներ:
Պապական թանգարանների համալիրի մուտքը կթույլատրվի միայն նրանց պաշտոնական կայքում առցանց տոմս գնելու դեպքում։ Ընդ որում, «հետկարանտինյան» ռեժիմի գործողության ընթացքում, որի ժամկետը դեռ հայտնի չէ, այցելուներից ձևակերպման համար չորս եվրո միջնորդավճար չեն վերցնի։ Վատիկանի թանգարանների հետ միասին հանրության համար կվերականգնվեն նաև Հռոմի մոտ Կաստել-Գանդոլֆո քաղաքում Պապի առանձնատների այցելությունները։
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ նովոստի»-ից։