fbpx
Սպորտ

Վավերացվել են աթլետիկայի մի քանի նոր ռեկորդներ

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ արդյունքները գրանցվել են ընթացիկ մրցաշրջանում։ Փակ մարզասրահներում անցկացված մրցումներն առանձնացել են համաշխարհային նոր նվաճումներով: Այսպես, պաշտոնապես ճանաչվել է բարձրացատկորդ Արմանդ Դյուպլանտիսի 6,17 մետր ռեկորդը: Նա ավելի ուշ թարմացրել է նվաճումը (6,18 մետր), որը սպասում է հաստատմանը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, եռացատկորդ Յուլիմար Ռոխասի 15,43 մետր ցուցանիշը նույնպես ռեկորդային է։

Եվ վերջապես, Ջոշուա Չեպտեգեյը ռեկորդ է սահմանել 5 կմ խճուղային վազքում (12 րոպե, 51 վայրկյան)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ