fbpx
Արցախ

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ