Արցախ
13:00 18/12/2019

Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի ԿԸՀ անդամի լիազորությունները

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Լիազորությունների դադարեցման հիմք է հանդիսացել Սերգեյ Մելքումյանի դիմումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ