fbpx
Մշակույթ

Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը, գրում է The New York Times թերթը: Ըստ աղբյուրի՝ դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը:

Սոնդրա Լոքը ծնվել է 1944 թվականի մայիսի 28-ին Շելբիվիլում (Թենեսիի նահանգ): Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է համալսարան, բայց շուտով թողել է ուսումը հանուն դերասանուհու կարիերայի: «Սիրտը միայնակ սիրահար» (The Heart Is a Lonely Hunter, 1968) ֆիլմում խաղացած դերի համար Լոքն անվանակարգվել է «Օսկար» մրցանակի: 1976 թվականին նա ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդի հետ նկարահանվել է «Ջոսի Ուեյլսն՝ օրենքից դուրս մարդ» (The Outlaw Josey Wales) կինոժապավենում:  

Նկարահանումներից հետո դերասանների միջև հարաբերություններ են սկսվել, որոնք շարունակվել են 14 տարի: Ընդամենն իր կյանքի ընթացքում Լոքը նկարահանվել է 20 կինոժապավեններում, դրանցից վեցն՝ Իսթվուդի մասնակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ