Վախճանվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
53551200_3069286156422232_8558189865945006080_n

Ամենադիտվածներ

Այսօր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ վերջին տասը տարիներին պատրիարքը տառապում էր ծանր հիվանդությամբ, որի հետևանքով չէր կարողանում ղեկավարել համայնքը:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։ Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Մեսրոպ աբեղա։

1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։ Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։

2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել է պատվավոր դոկտորի կոչման։ 2008 թվականից նա կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։

 

Ամենաթարմ