fbpx
Կրթություն

19:40 11/9/2019

Վաղն Աշոցքում ու Բավրայում երկրաշարժի պատճառով ընդհատված դասապրոցեսը կվերսկսվի․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն:

«Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված շինություններ, թե՞ ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են:

Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն, սակայն շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան»,- գրել է Հարությունյանը:

‼️ Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա…

Geplaatst door Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan op Woensdag 11 september 2019

 

Վերեվ