fbpx
Իրավական

ՄԻՊ-ը վարույթ կնախաձեռնի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելու առնչությամբ

arman tatoyan

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Facebook-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնեու թեմային։ Նա մասնավորաբար գրել է.

«Հայաստանում կալանավորված,

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:

Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:

Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:

Վաղն իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։

Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»:

Նշենք, որ այս խնդրի մասին Yerkir.am-ը ահազանգել էր, որ Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում է 2011թ. ՌԴ–ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայ Միսակ Լազարյանին՝ կոչելով դա «անթասիբ որոշում»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ