fbpx
Հասարակություն

Վաղուց պետք է Ս. Սարգսյանին տանեիք դատարան, ընտրական ու կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքներով.Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությանը և նշել, որ կարևոր է տալ  ամենաքաղաքական հարցի պատասխանը։

«Եթե ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործնեությունը չի տալու ամենաքաղաքական հարցի պատասխանը, թե արդյոք այդ պատերազմը ունեցել է պրովոկացիոն բնույթ, և արդյոք տեղական չեկիստ պրոպագանդիստները հետպատերազմական փուլում ինչ քարոզչական գրոհներ են բանեցրել պետության դեմ, ապա կներեք, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով, ինչքան վառելանյութ ու փամփուշտ է գողացել, և այլ, և այլն:
Դրա համար ինձ նաև բացարձակապես չի հետաքրքրում, թե այսօր Սերժին ինչ հարցեր են տալու, և նա ինչ է պատասխանելու:
Ապրիլյանի մասով ընդամենը կա երկու փաստ, որ հայկական ուժերը դուրս են շպրտել ադրբեջանական ուժերին, ճիշտ է որոշակի տարածքների գնով, և երկրորդը`ռուսական զորքերը չեն հայտնվել Արցախում: Սա նշանակում է, որ այս հարցում Սերժ Սարգսյանը գործել է ՀՀ ինքնիշխանության սահմաններում, և վերջ:
Սրա փոխարեն, վաղուց պետք է Սերժ Սարգսյանին տանեիք դատարան, ընտրական ու կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքներով, «Գազպրոմի» հետ կնքված խայտառակ հակապետական պայմանագրերի համար, սահմանադրական հանրաքվեն կեղծելու համար…
Իսկ այսպես, դուք ուժեղացնում եք Սերժ Սարգսյանին, նրան տալով քաղաքական գործոն դառնալու, և որոշակի տնտեսական շահեր հետապնդող զանգվածների առջև ռեաբիլիտացվելու հնարավորություն»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2941999419227777

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ