fbpx
Կառավարություն

19:50 15/8/2019

Վաղը ջերմուկցիները կսպասեն վարչապետին` խնդրի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու

Ի պաշտպանություն Ամուլսարի, Ջերմուկ քաղաքում իրազեկման ավտոերթ է տեղի ունեցել:

Ամուլսարի աջակիցները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ վաղը ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրի վերաբերյալ քննարկման մասնակցելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում Ջերմուկի բնակիչները: Նրանք պահանջում էին վարչապետի հետ հանդիպում, ինչը այդպես էլ տեղի չունեցավ:

Geplaatst door Շիրակ Բունիաթյան op Donderdag 15 augustus 2019

Վերեվ