fbpx
Կրթություն

Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը Facebook-ի իր էջում գրել է.

«Վաղը՝ սեպտեմբերի 2-ին ժամը 14.00-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա բուհի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։

Օրակարգում՝
1.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն:
2.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն:
3. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ.Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
4.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն:
5. Այլ հարցեր:

Մուտքն ազատ է»:

https://www.facebook.com/Ernest.Avanesov.Official/photos/a.252691982078762/376029369745022/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ