Հասարակություն

Հումանիտար օգնություն՝ Վայոց ձորի մարզի արցախցի երեխաներին

«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․

«Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ:

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

Հղիների ու նորածինների համար փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, հագուստ, մանկասայլակ, լոգանքի տաշտեր, տակդիրներ, անկողնային ամբողջական հավաքածուներ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:

Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

Հումանիտար օգնություն տանող հաջորդ բեռնատարները կուղևորվեն Սյունիքի ու Արմավիրի մարզեր»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ