fbpx
Կառավարություն

11:40 10/10/2019

Վայոց ձորի մարզպետը ազատվեց պաշտոնից կառավարության որոշմամբ

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից», – ասված է կառավարության որոշման մեջ:

Վերեվ