fbpx
Կրթություն

Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցն այս ձմեռ կջեռուցվի

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի հրաշք դպրոցն այս ձմեռ կջեռուցվի։ Խաչիկ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա։ Գյուղը գազաֆիկացված չէ, և այդու որոշվել է, որ վերջերս հիմնավորապես նորոգված դպրոցը պետք է ջեռուցվի ածուխով։

Երկար ժամանակ Հայաստանում ածուխի անհրաժեշտ խմբաքանակ էի փնտրում, որ ձեռք բերենք սփյուռքի իմ բարեկամների հետ։

Խնդրի մասին ավելի վաղ խոսել էի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Երեկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Կարեն Իսախանյանը տեղեկացրեց, որ երկու գերատեսչությունների միջև պայմանավորվածության արդյունքում որոշվել է, որ Խաչիկ դպրոցի այս տարվա վառելիքը տրամադրելու է Պաշտպանության նախարարությունը։

Շնորհակալություն ականջալուր լինելու և խնդիրը այս տարի լուծելու համար։ Հաջորդ տարիների համար հարցը հիմնավոր լուծելու ուղիներ պետք է գտնել»։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2640822715948439/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ