Հասարակություն

Boeing 737-300-ը անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ․

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։
Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։
Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

Հիշեցնենք` ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ