fbpx
Իրավական

Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրգործը ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանըից տեղեկանում ենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննության ավարտ և ուղարկել դատախազություն, որտեղ և մեղադրանքը հաստատվել է:

Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուի՝ փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի 301-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ քրեական գործի, Մանուկյանը մի այդպիսի կոչ էլ փետրվարի 26-ի հանրահավաքին և մեղադրանքը լրացվել է:

Վազգեն Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:

Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ