fbpx
Խորհրդարան

Վճարում եմ համատիրության բոլոր վճարումները, բայց այն չի կատարում իր ամենակարևոր գործառույթները. Զոհրաբյան

Հունիսի 21-ին Ազգային ժողովի նիստում աղբահանության խնդիրների վերաբերյալ օրենսդրական հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով համատիրության խնդիրների մասին, նշեց, որ ապրում է Երևանի «ամենակենտրոնում»՝ Աբովյան փողոցում, ու բախվում է մի խնդրի:

Զոհրաբյանի խոսքերով՝ ինքը տարվա ամենասկզբին կատարում է համատիրության բոլոր վճարումները, բայց այնտեղ էլ համատիրությունը չի կատարում իր ամենակարևոր գործառույթները։

«Քաղաքի ամենա-ամենա-ամենա-ամենա կենտրոնում համատիրությունը իր ամենակարևոր գրոծառույթներից որևէ մեկը չի կատարում»,- հավելեց պատգամավորը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալ Զոհրաբյանի ասածներին, ասաց.

«Այո´, համատիրությունները իրենց հիմնական դերակատարումը չեն կատարում»: Նախարարը հավելեց, որ եթե Զոհրաբյանը նախաձեռնությամբ հանդես գա, կաջակցեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ