Հասարակություն

Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհը և արդարության ահագնացող սովը. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է վարչապետի «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գրառմանը, որտեղ վերջինս թվարկում էր ՔՊ-ի անցած ուղին, որը հանրությունը որոշակի փուլերում համարել է սխալ, բայց կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են և արդյունքը եղել է 2018թ-ի հեղափոխությունը:

«Նույն գրառման մեջ Վարչապետը փաստացի նաև հայտարարում է, որ շարունակելու է «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անունը կրող որդեգրած քաղաքականությունը, որը այլ կերպ ասած նշանակում է հետևյալը, <<հասարակությունը ինչ ուզում է թող ասի, ինչից ուզում է թող դժգոհի, մենք ճիշտ ենք և գիտենք ինչ ենք անում>>:
Կարդալով Վարչապետի այս գրառումը ակամայից հիշեցի Իոսիֆ Ստալինի 2 մարտի 1930թ-ի, <<Պրավդա>> թերթի 60-րդ համարում հրապարակված <<Գլխապտույտ հաջողությունից>> հանրահայտ հոդվածը:
Ստալինի այս հոդվածի վերնագիրը տարիների ընթացքու դարձավ թևավոր խոսք, որը դատապարտում է չհիմնավորված մեծամտությունը, ինքնասիրահարվածությունը, էյֆորիան, ինքնաքննադատության բացակայության պատճառով իրական փաստերին սթափ գնահատական տալու անկարողությունը:
Հիմա մեր Վարչապետի գրառման մասին:

Պ-ն Վարչապետ, Ձեր նշած <<սխալների>> ճանապարհը, արդյուքում Ձեզ և Ձեր թիմին, ժողովրդի օգնությամբ բերեց իշխանության:
Ասեմ ավելին, հեղափոխության հաղթանակը բուն իմաստով բացի Ձեր մատնանշած <<սխալներից>> ապահովեց հիմնականում երեք ֆակտոր`
1. Սերժ Սարգսյանի ցանկությունը ցմահ կառավարելու,
2. ժողովրդի գեներացված ատելությունը նրա հանդեպ
3. իր թիմակիցների` ՌԴ վերահսկողության տակ գտնվող օլիգարխների `Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան և մյուսների դժգոհությունը Սերժի ցմահ կառավարելու մտադրության հետ կապված:
Ընդունեք պ-ն Վարչապետ, որ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվեր, այլ իր տեղը Վարչապետ առաջադրվեր Կարեն Կարապետյանը հեղափոխության հաղթանակի շանսերը կլինեին զրոյական:
Այդ դեպքում պ-ն Վարչապետ դուք կզրկվեիք ամենակարևոր ձեր զենքից, <<Մերժիր Սերժին>> կարգախոսից:

Ամփոփեմ այս դրվագը` Ձեր «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գործելավոճը արդյունք տվեց իշխանության հասնելու ճանապարհին, քանի որ դրա շարժիչ ուժը դա ժողովրդի արդարության հասնելու, իր իրավունքը վերականգնելու, թալանածը վերադարձնելու պահանջն էր:
Այժմ այլ վիճակ է: Ժողովուրդը <<Մերժել է Սերժին>> և սպասում է իր պահանջի կատարմանը, այն է արդարության վերականգնմանը:
Դուք այսօր այն չէք վերականգնում, ավելին նախկին մինչև կոկորդը <<արյան>> մեջ թաթախված հանցագործներին ոչ միայն պաշտոնանկ չէք անում, այլ նրանց և նրանց զավակներին բարձր պաշտոններ էք տալիս:
Արդարության համար հեղափոխություն կատարած ժողովրդի շինծու գործերով դատապարտված զավակները դեռ բանտերում են, ժողովրդից թալանվածը վերադարձված չէ, ՀՀԿ-ի թալանչիները դարձան խոշոր սեփականատերեր և այլն և այլն:
Կներեք պ-ն Վարչապետ, վերը թվարկածը արդեն չի տեղավորվում «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գաղափարախոսության մեջ, չի կարող ճշմարիտ ուղի լինել սեփական ժողովրդին արդարության սովի մեջ պահելը, չկա և չի կարող լինել այնպիսի ճիշտ, որը կարդարացնի անմեղ մարդու դատապարտումը, անհիմն հարստացումը և մեղավորի անպատժելիությունը:

Իսկ այժմ պ-ն Վարչապետ Ձեր թույլտվությամբ մի հռետորական հարց տամ Ձեզ, վստահ եմ երկուսիս պատասխանը նույնը կլինի
Եթե 2018 թ-ի ապրիլին Հանրապետության հրապարակում Դուք հայտարարեիք ժողովրդին, որ առաջնորդվելու էք «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գաղափարախոսությամբ,
– որի արդյունքում մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, ապրիլյան քառօրյայի ոճրագործները կամ չեն պատժվելու կամ լքելու են հայրենիքը և վայելելու են իրենց թալանը:
-որ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սասի Արտակը, Ֆլեշի Բարսեղը, Նիգ Մետալի Հարությունյանները համարվելու են խոշոր սեփականատերեր և շարունակելու են պահպանել իրենց մենաշնորհները և վայելեն միլիոնները
-որ դուք չէք պատրաստվում պատժել գլխավոր հանցագործ Աղվան Հովսեփյանին, իսկ բոլոր ապօրինի վճիռների կնքահայրին էլ ՍԴ նախագահ էք կարգելու
-որ մայր հայրենիքը մոտ 20 տարի օկուպացրած, հազարավոր մեր քաղաքացիների մահվան, ճակատագրերի խեղման և ունեզրկման մեջ մեղավոր ռոբասերժական կլանը ոչ միայն չի պատժվելու, այլ շարունակելու է վայելել կյանքը և ծիծաղել ազգի վրա:

-որ ոչ թե ուղիղ ժողովրդավարություն էք ներմուծելու և առանց ժողովրդի կամքը հարցնելու ոչ մի կարևոր հարց չէք լուծելու, այլ առաջնորդվելու էք «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գաղափարախոսությամբ, որը իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ քան ինչ ուզեմ կանեմ և հասարակության կարծիքը զրո է:
Ապա իմ սիրելի Վարչապետ, քանի ձայն կհավաքեիք Դուք և արդյոք ժողովուրդը կգար Ձեր ետևից:
Կարծում եմ երկուսիս պատասխանն էլ նույնն է, ՀՀԿ-ն մինչ օրս կլիներ իշխանություն:
Հ.Գ
Այս խոսքերս ուղղված չեն 25 տարուց ավել իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանին, այն ուղղված է ՀՀ Վարչապետին, պետական այրին, որը պատասխանատու է մի ողջ ժողովրդի առաջ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/notes/artak-galstyan-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%A3%D5%A1%D5%AC%D5%BD%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BE%D5%B3%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B3%D5%B7%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8-%D6%87-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BD%D5%B8%D5%BE%D5%A8/664710384445747/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ