fbpx
Իրավական

Արևշատում վեճն ավարտվել է կրակոցներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Krakoc - 1200

Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։

Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու կրակոցներ արձակել։

Նշվում է նաև, որ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։

 

Հայտնաբերվել է նաև նրա հանգուցյալ պապին պատկանած գործարանային համարով հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ