fbpx
Կառավարություն

Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. Aysor.am

Aysor.am-ը հրապարակել է, որ աշխատանքի ազատման դիմում է գրել Վալերիյ Օսիպյանը, ով վերջերս էր ազատվել ՀՀ Ոստիկանապետի պաշտոնից։

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

Ըստ լրատվականի, այդ տեղեկությունը փոխանցել են իրենց հավաստի աղբյուրները, մասնավորաբար հայտնելով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել: Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել  է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ