Հասարակություն

Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար․ էկոնոմիկայի նախարար

Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել եմ միջազգային տնտեսական ֆորումի հանդիսավոր բացմանը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

«Ֆորումի շրջանակներում հունիսի 3-5 մասնակցելու եմ արդի տնտեսական հիմնախնդիրների շուրջ քննարկումների եւ հանդիպումների։
Քննարկումներից մեկը, որին արդեն մասնակցել եմ այսօր, զարգացող երկրների վենչուրային տնտեսությունների թեմայով էր։

Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար: Դրանց ակտիվ ներգրավմամբ կկարողանանք խթանել ձեռներեցությունը, նորարարությունը եւ դրանով նպաստել մեր երկրի տնտեսության արգընթաց զարգացմանը»,- ասված է Քերոբյանի գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ