fbpx
Աշխարհ

Վենեսուելա-Բրազիլիա սահմանին բախումների զոհ է դարձել 25 մարդ

Բրազիլիայի հետ սահմանակից վենեսուելական Բոլիվար նահանգում շարունակվում են անկարգությունները, որոնք ծայր էին առել փետրվարի 23-ին։ Բախումների զոհ է դարձել 25 մարդ։ Այս մասին հայտնում է TVV հեուստաալիքը։

«Սանտա-Էլենա-դե-Ուայրեն շրջանում փետրվարի 23-ին ապստամբության ճնշման ժամանակ ուժայինները կրակել են ավելի քան 25 մարդու»,- ասել է Բոլիվարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռոմել Գուսմանա։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել էր փակել Բրազիլիայի հետ երկրի սահմանը՝ խոչընդոտելու մարդասիրական օգնության ստացման ընդդիմադիրների փորձին։

Դրանից հետո սահմանին բախումներ էին սկսվել զինվորականների ու Բոլիվար նահանգի բնակիչների միջև, որի ժամանակ ուժայինները կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ։

Համանման իրավիճակ էր երեկ առաջացել նաև Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանին։ Բախումների հետևանքով տուժել էր մոտ 300 մարդ։ Տեղի ԶԼՄ-ները հայտնել են 4 զոհի մասին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ