fbpx
Աշխարհ

Վենեսուելական ընդդիմությունը բանակցում է բանակի հետ Մադուրոյին պաշտոնանկ անելու հարցով

Վենեսուելական ընդդիմությունը գաղտնի բանակցություններ է վարում զինվորականների հետ՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ, իրեն պետության ժամանկավոր ղեկավար հռչակած Խուան Գուայդոն։

«Մենք բանակցություններ ենք անցկացնում պաշտոնատար, քաղաքացիական անձանց և զինվորականների հետ․․․ Սա շատ նուրբ թեմա է՝ կապված անձնական անվտանգության հետ», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրիոն Լոպեսը երկրում տեղի ունեցողն անվանել է հեղաշրջում՝ նվիրվածություն հայտնելով Մադուրոյին։

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ