Աշխարհ

Վենեսուելան ԱՄՆ-ին երկխոսության կոչ է արել

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Վենեսուելայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Վենեսուելան ԱՄՆ-ին երկխոսության և միջազգային իրավունքները հարգելու կոչ է արել։

Նշվում է, որ Վենեսուլայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Սա պահ է երկխոսության, ողջամտության, միջազգային իրավունքի և երկկողմ հարաբերությունների հանդեպ հարգանքի վերադառնալու համար։ Նրանք, ովքեր խորհրդատվություն են տրամադրում ԱՄՆ կառավարությանն անվտանգության հարցերում, երկիրը տանում են լաբիրինթոս՝ առանց որևէ ելքի հնարավորության»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ