fbpx
Աշխարհ

Վենեսուաելան պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան TeleSUR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախարարը նշել է, որ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության մեխանիզմներ հաստատել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա:

«Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք ցանկանում ենք վերադառնալ դիվանագիտությանը՝ նստել բանակցային սեղանի շուրջ և հարգել միմյանց»,- ասել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը:

Նախարարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը ձախողվել է՝ Վենեսուելայի դեմ ուղղված իր բոլոր գործողություններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ