Վենեսուելայի բանակը մարտական պատրաստվածության է բերվել` կապված ԱՄՆ-ից եկող հումանիտար օգնության հետ, ինչի մասին հայտարարվել էր ավելի վաղ. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ ամբողջությամբ փակվել են սահմանները Արուբա, Բոնեյրա և Կյուրասաո կղզիների հետ:
Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ ՊՆ ղեկավար Վլադիմիր Պադրինոն: