Վենեսուելայի գեներալները ընդդիմության հետ գաղտնի երկխոսություն են վարում. Բոլթոն

Հրապարակող՝

2018-08-24T113913Z_1641013392_RC1F2C8583B0_RTRMADP_3_UKRAINE-USA-BOLTON-SANCTIONS

Ամենադիտվածներ

Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում:

«Գեներալները, գլխավոր ֆիգուրները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, ընդդիմության հետ մշտական երկխոսություն են վարում. դա մակերեսային է, սակայն երկխոսություն կա»,- ասել է Բոլթոնը:

Նա նշել է, որ Վենեսուելայում կա ավելի քան 2000 գեներալ. նրանց թիվն ավելի շատ է, քան ՆԱՏՕ-ի երկրներում, ինչն էլ հանդիսանում է կոռուպցիայի պատճառ:

Երկրի նախագահ Մադուրոն էլ իր հերթին խնդրել է հանգիստ թողնել իր երկիրը.

«Ձեռքերդ հեռո՛ւ Վենեսուելայից Թրամփ, և Վենեսուելան կծաղկի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին սպառնացել է նրանց, ովքեր չեն ճանաչում ընդդիմադիր Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ։

Ամենաթարմ