Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և խոստացել Վենեսուելայում հասնել ժողովրդավարության։
«Վենեսուելայի անունից ես գնահատում եմ վենեսուելացի ժողովրդի կամքին աջակցելու ձեր ձգտումը», – գրել է Գուայդոն Twitter-ում՝ ի պատասխան այն բանի, որ Թրամփը նրան ճանաչել է Վենեսուելայի «օրինական ղեկավար»։
Գուայդոն աջակցության համար երախտագիտություն է հայտնել նաև Չիլիի, Բրազիլիայի, Պարագվայի, Արգենտինայի առաջնորդներին և Եվրախորհրդի ղեկավարին։
Միևնույն ժամանակ Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Կուբան, Ուրոգվայն ու Մեքսիկան։