Վենեսուելայի խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել զանգվածային հոսանքազրկումների պատճառով

Հրապարակող՝

im-58613

Ամենադիտվածներ

Վենեսուելայի Ազգային ժողովը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ կապված երկրի տարածքի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատման հետ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Ավելի վաղ 30 օրով արտակարգ դրություն սահմանելու կոչ էր արել ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, ով իրեն հունվարի 23-ին հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտությունը կապված է էլեկտրականության զանգվածային անջատումների հետևանքով մարդկանց մահվան և վենեսուելացի ձեռնարկատերերի բազմամիլիոնանոց կորուստների հետ։

Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա նախագահին արտակարգ իրավիճակի դեմ պայքարի համար վերաբաշխել տնտեսական ու ռազմական ռեսուրսները։

Ամենաթարմ