Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը Կոլումբիայում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահին

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Guaido-1

Ամենադիտվածներ

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար, ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն ժամանել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Գուայդոն և Փենսը պետք է մասնակցեն, այսպես կոչված, «Լիմայի խմբի երկրների» գագաթնաժողովին և քննարկեն Վենեսուելայում տիրող ճգնաժամը:

Խուան Գուայդոյի այցից առաջ Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին բախումներ էին տեղի ունեցել: Վենեսուելայի զինվորականներն արգելել էին մարդասիրական օգնության մուտքը երկիր: Նրանք ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ էին արձակել և արցունքաբեր գազ կիրառել: Հաղորդվում է 285 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել ԱՄՆ-ն, ԵՄ-ի երկրների մեծ մասը, լատինաամերիկյան մի շարք երկրներ: Սակայն երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվում է հանձնել իշխանությունը:

Ամենաթարմ